Պայքարն ավելի է դժվարանում. Վարազդատ Լալայան
Դեկտեմբեր 16,2024 20:29
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի կարծիքով աշխարհի առաջնությունում այժմ պայքարն ավելի է թեժանում:
«Չեմ կարող ասել, թե ինչ տպավորություններ ունեմ, քանի որ նոր-նոր եմ վերադառնում աշխարհի առաջնությունից: Պայքարն ավելի է դժվարանում, հիմա ոսկու գինն ավելի քաղցր է: Ավելի շատ ջանք ու եռանդ պիտի դնենք, որ ոսկին միշտ Հայաստան բերենք: Օլիմպիական խաղերից հետո հանգստի չգնացինք: Մարզումները շարունակել ենք և որքան հնարավոր էր բարձրացրել եմ իմ մինչ այս գրանցած արդյունքները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի նորընծա չեմպիոնը:
Ըստ Լալայանի, երկար տարիներ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է մեկ մարդ և հիմա ժամանակն է, որ այն կրեն նաև այլոք:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
