Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 18,2024 08:30

Դեկտեմբերի 18-ին օրվա երկրորդ կեսին հանրապետության առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն, լեռներում՝ մրրիկ։ Օդերեւութաբանները կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերային ժամերին հնարավոր է թույլ ձյուն։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +3+5։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -2+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -2+1,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+4,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ -1+4,

Լոռիում գիշերը՝-1+3, ցերեկը՝ +6+9,

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5,

Արարատում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+7,

Արմավիրում գիշերը՝-2-5, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ -1+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝0-3, ցերեկը՝ +4+7,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +8+12։

Նորություններ