Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր | Region

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի անդամների հետ քննարկել է պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր

Դեկտեմբեր 17,2024 20:55

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ:

Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր:

Նորություններ