Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 19,2024 08:30

Դեկտեմբերի 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 25-30 մ/վ արագությամբ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում` 15-20 մ/վ արագությամբ:Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։

Հանրապետության տարածքում` 

Դեկտեմբերի 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 4-9 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 19-ի գիշերը՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30 մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի  19-ի գիշերը կբարձանա ևս 2-4 աստիճանով։

Screenshot 2024 12 18 140151

Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի  19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Screenshot 2024 12 18 140244Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      14.4°C (1962թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -15°C (2016թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -0.4°C

Նորություններ