Սևանի խախտված էկոհամակարգը և Գեղարքունիքի անվտանգային խնդիրները․ քննարկում Սևանում | Region

Սևանի խախտված էկոհամակարգը և Գեղարքունիքի անվտանգային խնդիրները․ քննարկում Սևանում

Դեկտեմբեր 18,2024 21:01

Սևանի խախտված էկոհամակարգը և Գեղարքունիքի մարզի անվտանգային խնդիրները։ Այս թեմաներն էին «Թիմ Ռեսուրս» ՀԿ–ի և RegionsTV-ի «Մարզային կյանքն իրականում» նախագծի հերթական բանավեճ-քննարկման օրակարգում։

Քննարկումը, որն անցկացվել է Սևան քաղաքում, ի սկզբանե նախատեսված ծրագրից մասամբ շեղվել է, քանի որ նախապես հրավիրված և իրենց մասնակցությունը հաստատած 4 խոսնակներից 3-ը չէին ներկայացել։ Նրանք Շրջակա միջավայրի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներն են։

Պարզվում է՝ արդեն այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ պաշտոնյաների խոստումներն իրենց համար էլ արժեք չունեն։ Այն, որ տասնամյակներ շարունակ բնակիչներին խոստանում ու ոչինչ չեն անում, վաղուց արդեն նորություն չէ, բայց որ խոստանում ու քննարկման չեն ներկայանում, սա արդեն խոսում է վերին աստիճանի անպատասխանատվության մասին։

 

Նորություններ