Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար | Region

Լիլիթ Մակունցը շնորհակալություն է հայտնել Էնթոնի Բլինքենին՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար

Դեկտեմբեր 19,2024 11:15

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում զրույց է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Բլինքենին համատեղ երկկողմ արդյունավետ աշխատանքի և Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։

Երախտագիտություն հայտնելով պետքարտուղարին իր ակտիվ ներգրավվածության համար՝ դեսպանը նշել է, որ նույն կերպ հանձնառու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացման աշխատանքները շարունակել նոր ձևավորվող վարչակազմի հետ։

Նորություններ