Ինչ անել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից խուսափելու համար
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են մարդկանց կողմից օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի անգամ տաքացրած կերակրատեսակներ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Բացի այդ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների: Տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է.
– գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից
– գնումներ կատարելիս ուշադություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանելիության ժամկետին, արտաքին տեսքին
– աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները
– Իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք է բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին: – կիսապատրաստվածքները անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման օգտագործելուց առաջ
– Խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավել
– Ձեռքերը անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո – Հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ:
– Մանրազնին լվանակ կանաչին, միրգը և բանջարեղենը: Ներմուծված միրգը և բանջարեղենը սովորաբար մշակված են լինում տարբեր քիմիական նյութերով՝ ապրանքային տեսքը երկար ժամանակ պահպանելու համար, այդ պատճառով սրանք բացի մանրէային թունավորումից, կարող են պարունակել նաև քիմիական աղտահարման վտանգ:
– խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում այն պետք է եռացնել 15-20 րոպե:
– չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
Եթե վատ եք զգում, հատկապես եթե առկա են մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, անհապաղ դիմեք բժշկի»,- ասված է հաղորդագրությունում։