Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը կրկնել է ՀՀ և աշխարհի ռեկորդը | Region

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը կրկնել է ՀՀ և աշխարհի ռեկորդը

Դեկտեմբեր 23,2024 20:01

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում դեկտեմբերի 20-22-ը տեղի է ունեցել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ ամենամյա մրցաշարը, որն անցկացվել է հոբելյանական 10-րդ անգամ։

Մրցմանը մասնակցել են Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Գյումրու հրաձգության մարզադպրոցի և Վանաձորի թիմերը:

Մրցմանը 575 միավոր արդյունքով ՀՀ և աշխարհի ռեկորդը կրկնել է վազող թիրախ մրցաձևի մարզուհի Լիլիթ Մկրտչյանը։

ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը, ամփոփելով տարին, դրամական մրցանակներ է հանձնել վազող թիրախ մրցաձևի մարզիկներ Գոռ Խաչատրյանին,Հովհաննես Մարգարյանին,Լիլիթ Մկրտչյանին,Գոհար Հարությունյանին,Անահիտ Սարգսյանին և Աիդա Ազատյանին։

ՀՀՖ մարզչական խումբը մրցման ուժեղագույն հռչակեց Գյումրու մարզադպրոցի վազող թիրախ մրցաձևի թիմը։ Գավաթը և դրամական պարգևը ստացել է Գյումրու մարզադպրոցի տնօրեն Արամ Խլղաթյանը։

armsport.am

Նորություններ