Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Սիրիա | Region

Իրանը մինչև հունվարի 22-ը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Սիրիա

Դեկտեմբեր 24,2024 13:30

Իրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս դեպի Սիրիա թռիչքներն արգելված են մինչև հունվարի 22-ը, սակայն Լիբանանի հետ կապված սահմանափակումներ չկան»,- նրա խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Ինչպես նշել է կազմակերպության ղեկավարը, օդային հաղորդակցությունը վերսկսելու համար անհրաժեշտ է թույլտվություն ստանալ երկրից։ Նույն իրավիճակն է Եգիպտոսի դեպքում. «Երկու երկրների իշխանությունները պետք է ընդհանուր եզրակացության գան, որ մենք կարող ենք թռիչքներ իրականացնել Իրանից Եգիպտոս և հակառակ ուղղությամբ»,- հավելել է նա։

Նորություններ