«ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության բավականին լավ փաթեթ ենք տրամադրում, դրա համար չեն օգտվում բնակապահովման ծրագրից»․ նախարար | Region

«ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության բավականին լավ փաթեթ ենք տրամադրում, դրա համար չեն օգտվում բնակապահովման ծրագրից»․ նախարար

Դեկտեմբեր 25,2024 13:15

«ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակապահովման ծրագրի միջոցները նախատեսված են բյուջեում, այսինքն՝ հուսով ենք, որ պահուստային ֆոնդից հավելյալ գումար տալու կարիք չի լինելու»,- տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ բնակապահովման ծրագիրը հիմա էլ մեկնարկած է։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ մեծ թվով արցախցիներ չեն դիմում ծրագրից օգտվելու համար, նախարարը նման պատասխան տվեց․ «Ուղղակի կարծում եմ՝ քանի որ մենք բավականին լավ փաթեթ ենք տրամադրում մարդկանց՝ ամենամսյա իրենց կարիքները հոգալու համար, մոտիվացիան մեծ չէ՝ այդ ծրագրից օգտվելու համար։

Եվ կարծում եմ, որ երբ այս աջակցությունն ավարտվի, որը նախանշված է մինչեւ մարտ ամիսը, այդ ժամանակ արդեն քաղաքացիներն ավելի ակտիվ կդիմեն այդ բնակարանները ձեռք բերելու համար»։

Նորություններ