Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 28,2024 08:30

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝  դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Երևանում նույնպես սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում` 

Դեկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային՝ գոտում ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, 28-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

26Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 27.12

Երևան քաղաքի դեկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`     15°C (1996թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -28.3°C (2002թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -2.9°C

Նորություններ