Ապարան-Նիգավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը. մոտ 30 բեռնատար է կուտակվել | Region

Ապարան-Նիգավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը. մոտ 30 բեռնատար է կուտակվել

Դեկտեմբեր 28,2024 21:35

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13:17-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը,  ճանապարհահատվածը դարձել է դժվարանցանելի, առկա է կուտակված մոտ 30 բեռնատար․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։

Փրկարարները պարեկային ծառայության և «Ապարանի ՃՇՇ» աշխատակիցների հետ բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի դժվարանցանելի հատվածից․ վերջինս շարունակել է ընթացքը, ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Նորություններ