Եմենը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի օբյեկտներին | Region

Եմենը հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի օբյեկտներին

Դեկտեմբեր 31,2024 14:17

Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարիան հայտարարել է իսրայելական և ամերիկյան կարևոր օբյեկտների ուղղությամբ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Սարիան հայտարարության մեջ նշել է, որ ի պատասխան իր երկրի դեմ իսրայելա-ամերիկա-բրիտանական ագրեսիայի և ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի, Եմենի զինված ուժերն իրականացրել են երկու եզակի ռազմական գործողություն։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, առաջին գործողության ընթացքում Եմենի զինված ուժերը «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Բեն Գուրիոն օդանավակայանին, իսկ երկրորդ գործողության ժամանակ թիրախը եղել է էլեկտրակայանը։ Սարիան ընդգծել է, որ երկու հրթիռներն էլ հաջողությամբ խոցել են թիրախները։

Հայտարարության մեկ այլ մասում ասվում է, որ այս հարձակումներին զուգահեռ, Եմենի ԶՈւ-ն մեծ քանակությամբ անօդաչու սարքերով և հրթիռներով հարձակվել է Եմենի դեմ գործողության նախապատրաստող ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա։ Խոսնակը նշել է, որ այդ գործողությունը նույնպես հաջող է անցել և հանգեցրել է Եմենի դեմ լայնածավալ հարձակում իրականացնելու ամերիկյան ծրագրի խափանմանը։

Նորություններ