Թերզարգացած ենթակառուցվածքներ՝ շրջապատված ուրույն էկոհամակարգով և կենսաբազմազանությամբ
Հունվար 06,2025 18:00
Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքն իր մեջ ներառում է 19 բնակավայր։ Տարածաշրջանն ունի խիստ բնակլիմայական պայմաններ: Ձմռան ամիսներին Ամասիայում գեղեցիկ ձնածածկույթն ամենուր է։
Թեև ենթակառուցվածքներն այստեղ զարգացած չեն, սակայն տեսարժան վայրերը, Արփի լիճը տուրիզմը զարգացնելու մեծ հնարավորություն են տալիս։ Արփի լճի ավազանը և Ջավախք-Շիրակ բարձրավանդակն առանձնանում են ուրույն էկոհամակարգով և կենսաբազմազանությամբ:
Ամասիա համայնքի բնակավայրերում աշխատել է REGIONS TV-ի նկարահանող խումբը, որի տեսանյութերից մեկն արված է թռչնի թռիչքի բարձրությունից։