Եվ թող բեթղեհեմյան կենսաբեր մսուրքի ճառագայթները, որպես աստվածային սիրո արտացոլանք, նոր դռներ բացեն
Հունվար 05,2025 23:29
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարեմաղթանքը Սուրբ Ծննդյան ավետիսի առթիվ․
«Սիրելի՜ հավատավոր զավակներ,
Սուրբ Ծննդյան ավետիսի հոգենորոգ զգացողություններով և բերկրաբեր ցնծությամբ հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները՝ Ամանորի և Աստվածհայնության տոների առթիվ:
Մեր մաղթանքն է, որ Բեթղեհեմյան մսուրից ճառագող լույսը հաճությամբ և խաղաղությամբ տարածվի ձեր հարկերից ներս՝ սփռելով բարեբերություն և սեր: Թող 2025 թվականը արդյունավորվի Մանուկ Հիսուսի հրաշափառ Ծնունդով: Եվ թող բեթղեհեմյան կենսաբեր մսուրքի ճառագայթները, որպես աստվածային սիրո արտացոլանք, նոր, օրհնաբեր դռներ բացեն Հայոց աշխարհում:
Սիրառատ և հոգեհաճ զգացողություններով ևս մեկ անգամ ողջունում ենք մեր Տիրոջ Աստ-վածհայտնության տիեզերական և սքանչելի խորհուրդն ու ավետում.
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ,
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»:
Սուրբ Ծննդյան ավետիսով՝
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ»
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
