Լրագրողների միջազգային ֆեդերացիա. 2024 թվականին 122 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից է զոհվել
2024 թվականին 122 լրագրող և ԶԼՄ աշխատակից է զոհվել, այդ թվում՝ 14 կին, տխուր ամփոփում է արել Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ): Նրանք հաստատել են Լրագրողների պաշտպանության մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի հրատապ ընդունմանը հասնելու իրենց վճռականությունը։
2024 թվականը լրագրողների համար ամենամահաբեր տարիներից մեկն էր, հայտնում է Euronews-ը։ IFJ-ը հաստատել է իր վճռականությունը՝ հասնելու Լրագրողների պաշտպանության մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի հրատապ ընդունմանը:
Դեկտեմբերի 10-ին Լրագրողների միջազգային ֆեդերացիան հրապարակել է այս տարի զոհված 104 գործընկերների նախնական ցուցակը։
Թարմացված ցուցակը հրապարակելիս IFJ-ն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքը մնում է մոլորակի ամենավտանգավոր վայրը լրագրողների համար․ երեք շաբաթվա ընթացքում ևս ինը լրագրող սպանվել է Պաղեստինում, երկուսը՝ Սիրիայում: