Հանրապետության ողջ տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն
Հունվար 06,2025 13:30

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն:
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
– Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։
– Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։
– Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։
Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։
Ներքին գործերի նախարարությունը հորդորում է.



Մաղթում ենք բարի ճանապարհ։

