Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում ․ՀՀ-ում 2024-ին արձանագրվել է վարակի 50 դեպք․ ինչպես պաշտպանվել վարակից՝ մի քանի խորհուրդ մասնագետներից | Region

Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկում ․ՀՀ-ում 2024-ին արձանագրվել է վարակի 50 դեպք․ ինչպես պաշտպանվել վարակից՝ մի քանի խորհուրդ մասնագետներից

Հունվար 07,2025 14:43

ՀՎԿԿ-ն տեղեկացնում է՝ մարդու մետապնևմովիրուսային վարակը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով

Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի բռնկում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում   գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։

«Չինաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հաղորդման՝ Չինաստանում ներկայումս արձանագրվում է մարդու մետապնևմովիրուսային (HMPV) վարակի դեպքերի կտրուկ աճ: Բացի այդ, լարված համաճարակային իրավիճակ է նաև մյուս շնչառական վարակների առումով, մասնավորապես՝ A գրիպի, Mycoplasma pneumoniae և Covid-19 վարակների: Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը:

Մարդու մետապնևմովիրուսը (HMPV) հայտնաբերվել է 2001 թվականին, այն պատկանում է Pneumoviridae ընտանիքին, որը ներառում է նաև ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV): HMPV-ն կարող է առաջացնել ինչպես վերին, այնպես էլ ստորին շնչուղիների վարակ բոլոր տարիքային խմբերում, սակայն առավել խոցելի են երեխաները, տարեցները և թուլացած իմունային համակարգ ունեցողները:

Հարկ է նշել, որ վիրուսն ունի մարդուց մարդուն արագ տարածվելու հատկություն, այն փոխանցվում է շնչառական արտազատուկներով օդակաթիլային մեխանիզմով՝ անմիջական շփման միջոցով, օրինակ՝ ձեռքսեղմում, կամ բաղարկված առարկաներին դիպչելու միջոցով: Վարակի ինկուբացիոն շրջանը 3-5 օր է: Ընդհանուր ախտանշանները ներառում են հազ, ջերմություն, քթից արտադրություն, շնչառության դժվարացում»,-գրել է Մուրադյանը:

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մարդու մետապնևմավիրուսի կանխարգելման համար հորդորում է՝

  • Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։
  • Խուսափել սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ:
  • Պարբերաբար մաքրել և ախտահանել տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները։
  • Չդիպչել դեմքին կեղտոտ ձեռքերով։
  • Պարբերաբար օդափոխել տարածքները։
  • Պատվաստվել սեզոնային գրիպի դեմ:

Կենտրոնը սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ նկատելու դեպքում կոչ է անում  հետևել հազի վարվելակարգի կանոններին՝ կրել բժշկական դիմակներ և փոխել դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնալ տանը և հնարավորինս շուտ դիմել բժշկի:

ՀՎԿԿ-ն տեղեկացնում է՝ մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդ

ակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով․«Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` 2023 թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևավիրուս չի հայտնաբերվել»։

Մարդու մետապնևմավիրուսի ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝ ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ:

 

 

Նորություններ