Քաղաքական դրդապատճառ է՝ ուղղված Արցախի դեմ․ Վարդանյանի փաստաբանը՝ Բաքվի շինծու քրգործերի մասին
Հունվար 07,2025 22:05
Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինաբար ձերբակալված Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է ադրբեջանական շինծու քրեական գործերին. «Մեղադրանքները ամբողջովին կեղծ են։
Դրանք լիովին քաղաքական դրդապատճառներ ունեն, ուղղված են Արցախի ժողովրդի դեմ և նպատակ ունեն հաշվեհարդար տեսնել նրա ղեկավարների նկատմամբ»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործը ուղարկվել է դատարան։
Նրան մեղադրում են «պատերազմ վարելու, ահաբեկչության, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների» մեջ։