«Հրդեհից առաջացած մոխիրը ձյան փաթիլների պես լողում է ներքև»․Կարինե Փանոսյանը պատմում է Կալիֆորնիայի աղետալի հրդեհի մասին
Լուսանկարը ամերիկացի ֆոտոլրագրող Ջոշ Էդելսոնի ֆեյսբուքյան էջից
Հայաստանից Փասադենա մեկնած Կարինեն Կալիֆորնիա նահանգում բռնկված աղետալի հրդեհի ականատեսն է եղել, ասում է՝ երկինքը ծխի ու մոխրի մեջ էր, տան պատուհաններից պարզ երևում էր հրդեհը
«Երկու օր առաջ, երբ տանից դուրս էինք գալիս, Փասադենայի երկինքը ծխի ու մոխիրի մեջ էր»,-ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում բռնկված հրդեհի մասին REGIONSTV-ի հետ զրույցում պատմում է Հայաստանի քաղաքացի Կարինե Փանոսյանը, որը հիմա ԱՄՆ-ում է, հյուր է գնացել ազգականներին։
Հունվարի 7-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհներ են բռնկվել, քամու ուժգնության պատճառով հրդեհն արագ տարածվել է։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են 180 հազար քաղաքացիների տարհանման մասին, այս պահին հայտնում են 9 զոհի մասին։ Սա նահանգի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհն է։ Աղետի հասցրած վնասը, տեղացի պաշտոնյաների գնահատմամբ՝ մոտ 50 միլիարդ դոլար է։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ների ղեկավարի վարկածով՝ հրդեհը պատահաբար բռնկվել է երեքշաբթի առավոտյան, բնակիչներից մեկի տան հետնամասի այգում:
Փասադենան Լոս Անջելեսի հայաբնակ բնակավայրերից է։ Կարինե Փանոսյանը պատմում է՝ մի քանի օր առաջ քաղաքը ծխի մեջ կորած էր, հիմա այն աստիճանաբար մարում է, քանի որ ուժգին քամին դադարել է։
Փասադենայի Սահակ Մեսրոպ հայկական վարժարանն ամբողջությամբ մոխրացել է։
ՀՀ ԱԳՆ-ն երեկ տեղեկացրել է՝ Կալիֆորնիայում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան:
«Երեկոյան մենք մեր տան պատուհաններից տեսնում էինք, թե ինչպես է դիմացի լեռը, որի ստոորտում ենք ապրում, բռնկվում, ամբողջութամբ կրակի մեջ էր։ Կրակը մեր տանից կես կիլոմետր էր հեռու, մի քանի փողոց այն կողմ մեր բարեկամների տներն այրվել են։ Փոթորկից հետո մե բակը աղբակույտի էր վերածվել, խաղահրապարակն ավերվել էր։ Էլեկտրասնուցումն անջատել էին՝ անվտանգության նկատառումներով։ Այստեղ տները փայտաշեն են, չոր անապատային կլիմա է, ուստի հրդեհի բռնկման ու տարածման հավանականությունը բարձր է»,-պատմում է Կարինեն։
Ասում է՝ տեղացի հայերը միմյանց հետ կապի մեջ են, սոցիալական ցանցերով իրար գրում են, հարցուփորձ անում, տեղեկացնում միմյանց մասին, օգնություն առաջարկում։
Կարինեն պատմում է աղետին դիմակայելու ամերիկյան համակարգի մասին, ասում է՝ բնակիչներին նախապես պատշաճ տեղեկացնում են մոտալուտ վտանգի մասին, տարհանման մասին ցուցումներ տալիս, հաղորդագրություններ են ուղարկում հեռախոսներին շտապ օգնության համար նախատեսված հավելվածին։
Պետությունը ապաստարաններ է տրամադրել տարհանված քաղաքացիներին՝ ովքեր դրա կարիքն ունեցել են։
«Փասադենայում մենք 20-30 րոպեի ընթացքում մենք տարհանման գործընթացում էինք։ Առաջին հրահանգը ստացանք՝ պատրաստ եղեք, հետևեք ցուցումներին, երկրորդ հաղորդագրությունը ստացանք տասը րոպե հետո՝ շտապ հեռացեք, նորից կրկնվեց նույն հրագանգը ու մենք կրակի հարևանությամբ արագ նստեցինք մեքենան ու հեռացանք ավելի ապահով վայր՝ Բըրբանք։ Իմ հեռախոսի մեջ հայկական քարտ է, բայց նույնիսկ ես եմ զգուշացնող հրահանգներ ստացել։ Գիտեք, այստեղ մանկապրտեզից սովորեցնում էն, թե ինչ է թեժ պայուսակը։ Քրոջս դուստրը վեց տարեկան է, նա ուսապարկը վերցրած պատրաստ սպասում էր դուրս գալուն»,-պատմում է Կարինեն։
Ասում է՝ պետությունն ամեն ինչ այնպես է կազմակերպում, որ մարդիկ խուճապի չեն մատնվում, տարհանման ճանապարհին, բնականաբար, խցանում կար, բայց շարժը շատ կանոնակարգված էր․«Համակարգն այնպես է աշխատում, որ խնդիր չես տեսնում»։
Կալիֆորնիայի որոշ քաղաքներում, որոնք հրդեհին շատ մոտ չեն, հրդեհի հետևանքները զգացվել են՝ օդը, բնականաբար աղտոտված էր, քամին մոխիրը տարածում էր։
«Չնայած ես ֆիզիկապես ծխի մեջ չեմ եղել, բայց անքան ուժեղ է ազդեցությունը հրդեհի ազդեցությունը, որ աչքերս բորբոքվել են»,-ասում է Կարինեն։
Նա ասում է, որ այսօր արդեն ընտանիքի հետ վերադարձել է Փասադենա՝ տուն։ «Հեռվից նշմարվում էր` սարի վրա դեռ կրակ կա, տարբեր կողմերից ծխում է։ Էլեկտրաէներգիան քաղաքում, աղետը դեռ չմարած, մասնակիորեն վերականգնվել է, բայց թեժ գոտուց ավելի հեռու թաղամասերում։ Շատ տներ քամուց վնասվել են, տների ցանկապատերը, ծաղկանոցներն են վնասվել։ Ինտերնետը նույնպես անջատված է։ Օդում թաց մոխրի օդն է ճնշում, ու ձյան փաթիլների պես մոխրի թերթերը լողում է ներքև։ Սարի վրա հրդեհը չի մարել, պարբերաբար զգուշացնող ազդանշանները դա են վկայում, սակայն տագնապ չկա, կրակը քիչ֊քիչ մարում է Իթոնի տարածքում։ Բակերի առջև կարելի է հանդիպել շշերով ջուր, սնունդ, հագուստ, որոնք կամավորները հավաքում են կարիքն ունեցողների համար։ Որոշ մարդիկ էլ տան առաջ պատահական կենդանիների համար են կեր ու ջուր դրել։
Քաղաքացիները նախազգուշացնող զանգեր ու նամակներ են ստանում՝ 24 ժամվա ընթացքում էլեկտրասնուցումը կվերականգնվի, ծորակի ջուրը որևէ նպատակով չօգտագործել սննդի մեջ` թունավոր է։
Այսպես, գոնե Փասադենայում, աղետը դեռ տաք, կյանքը քիչ-֊քիչ վերականգնվում է»,-պատմում է Կարինեն։