Մխիթարյանը կարող է բաց թողնել Ինտերի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
Հունվար 11,2025 10:43
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը, հայտնում է FCinter1908-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած մարզմանը Հենրիխը ֆիզիկապես այնքան էլ բարվոք վիճակում չի գտնվել։ Նշվում է, որ 35-ամյա խաղացողը այսօր՝ հունվարի 11-ին բժշկական հետազոտության կենթարկվի, ինչից հետո ակումբի մարզչական և բժշկական անձնակազմը միասին որոշում կկայացնեն նրա վերաբերյալ։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակը։
Նշենք, որ Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիա» — «Ինտեր» հանդիպումը կկայնա վաղը՝ հունվարի 12-ին, ժամը 18։00-ին։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
