Արամ Ա Վեհափառը Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկել է Իգնատիոս Աֆրամ Բ. պատրիարքի հետ
Հունվար 11,2025 22:19
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Իգնատիոս Աֆրամ Բ. պատրիարքի հետ, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։
«Ուբբաթ, 10 Յունուար 2025-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ հանդիպում մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Նորին Ամենապատուութիւն Աֆրամ Բ. ասորի ուղղափառ Պատրիարքին միջեւ: Պատրիարքի կողքին հանդիպումին ներկայ էին երկու առաջնորդ սրբազաններ, իսկ Վեհափառ Հայրապետի կողքին՝ Գերշ. Տ. Նարեկ Արք. Ալեէմէզեան, Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան:
Հանդիպման գլխաւոր նիւթն էր վերջին շրջանին Սուրիոյ մէջ ստեղծուած կացութիւնը եւ քրիստոնեայ համայնքներուն մօտեցումը: Կարեւորութեամբ շեշտուեցաւ միասին գործելու եւ հաւաքական տեսակէտեր ճշդելու հրամայականը: Անդրադարձ կատարուեցաւ նաեւ Նիկիոյ առաջին Տիեզերական Ժողովի 1700-ամեակի նշման առնչութեամբ կատարուող աշխատանքներուն»:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
