Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 14,2025 08:30

Հանրապետության տարածքում`
Հունվարի 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ը, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-15-ը Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն հունվարի 15-16-ը հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։
Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.7°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.2°C (2008թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.3°C