Որտե՞ղ է Ավետիսյաններին սպանող Պերմյակովը, նա կրո՞ւմ է պատիժը, թե՞ ազատ է արձակվել․նախարարը խոստանում է նորից քայլեր ձեռնարկել

2015 թվականին հունվարի 12-ին ժամը 6։ 20-ին Գյումրիում ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը հրազենով սպանվել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին։ Մինչ օրս ՀՀ քաղաքացիները չգիտեն, թե որն էր սպանության շարժառիթը, մարդիկ անգամ կասկածում են, որ սպանության պատվիրատու է եղել
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը տեղեկություններ չունի, թե որտեղ է գտնվում Վալերի Պերմյակովը, որը տասը տարի առաջ Գյումրիում սպանել է Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ի պատասխան լրագրողի հարցի՝ տեղեկացվա՞ծ եք՝ որտե՞ղ է նա գտնվում, գոյություն ունի՞, ՀՀ դատարանը նրան ցմահ ազատազրկման է դատապարտել, պետությունը հետաքրքրվո՞ւմ է՝ նա ինչ պատիժ է կրում, ասել է նախարարը։
Գալյանը նաև հավելել է՝ պատժի կատարման հետ կապված նորից կփորձենք թարմացնել այն քայլերը, որոնք ժամանակին ձեռնարկվել են տվյալ անձի հայտնաբերման ուղղությամբ։
2015 թվականին հունվարի 12-ին ժամը 6։ 20-ին Գյումրիում ՌԴ ԶՈՒ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը հրազենով սպանվել է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին, այդ թվում՝ երկու տարեկան ու վեց ամսական թոռնիկներին։
Վալերի Պերմյակովին ՀՀ դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության դատարանը՝ 10 տարվա ազատազրկման և պատիժը կրելու նպատակով տեղափոխվել ՌԴ։ Պերմյակովը, ինչպես տարիներ աաջ հայտնել էր ՀՀ արդարադատության նախարարությունը, պատիժը կրում է ՌԴ Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի ուղղիչ գաղութում` հատուկ պահման ռեժիմում։ Սակայն վերջին տարիներին հայկական տիրույթում հաճախ են հարցեր հնչում՝ արդյոք Պերմյակովը պատիժը կրում է, թե ազատ է արձակվել, որտե՞ղ է նա իրականում։ Այս հարցերի պատասխանները չկան։
Ընդ որում, ՀՀ քաղաքացիներն այդպես հստակ չիմացան, թե որն է սպանության շարժառիթը։