Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ինչ է պատահել | Region

Հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց ՕԽ-2024-ի մեդալները. ինչ է պատահել

Հունվար 15,2025 21:42

Փարիզ 2024 թվականի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճած հարյուրից ավելի մարզիկներ վերադարձրել են իրենց մեդալները, քանի որ դրանք սկսել են գունաթփվել, հայտնում է Bild-ը։

Մեդալների շուրջ առաջին բողոքը սկսվեց ամռանը, երբ ամերիկացի սքեյթբորդիստ Նայջա Հյուսթոնը հրապարակեց մի տեսանյութ, որտեղ ցույց էր տալիս իր մեդալը սարսափելի վիճակում՝ շնորհվելուց ընդամենը օրեր անց:

«Օլիմպիական այս մեդալները հիանալի տեսք ունեն, երբ դրանք նոր են: Բայց եթե դրանք որոշ ժամանակ կրեք ձեր մաշկի վրա և մի փոքր քրտնեք, ապա դրանք կարող են այնքան որակյալ չլինել, որքան կարծում էիք: Այսինքն՝ նայիր նրան: Նույնիսկ առջևի ծայրն է ճաքճքված»,- ասել է Հյուսթոնը:


Այդ ժամանակից ի վեր ավելի ու ավելի շատ մարզիկներ են սկսել նույն խնդիրներով կապ հաստատել ՄՕԿ-ի հետ: Հատկապես վնասման ենթակա են բրոնզե մեդալները, որոնք պատրաստված են ոչ թե մաքուր բրոնզից, այլ մետաղների խառնուրդից (հիմնականում ցինկ, անագ, պղինձ)։

ՄՕԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր վնասված մեդալները կփոխարինվեն նորերով արտադրողի՝ Monnaie de Paris-ի կողմից։

armsport.am

Նորություններ