«Շաբաթներ առաջ հրամանատարը դաժան ծեծի էր ենթարկել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինվորին։ Քրգործը հարուցվել է հենց զինվորի դեմ»․Ալեքսանյան | Region

«Շաբաթներ առաջ հրամանատարը դաժան ծեծի էր ենթարկել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինվորին։ Քրգործը հարուցվել է հենց զինվորի դեմ»․Ալեքսանյան

Հունվար 17,2025 15:31

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգում է՝ բանակում երբեք չի պահպանվել սահմանափակումներով բանակ զորակոչվածների կարգը

 

«Հիվանդ տղաներին միշտ էլ զորակոչել են բանակ, իսկ հիմա Փաշինյանը դա օրինականացնում է»,-այս մասին հայտարարում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսայանը։

Հիշեցնենք, երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն խոսելով  զորակոչի մասին, ասել է․Մենք գիտենք արդեն, որ զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից մեր տղաների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ են գալիս: Այս որոշման իմաստն այն է, որ այդ հետազոտություններն արխիվացվեն, որ 17 տարեկանում, եթե  հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, մենք հնարավորություն ունենանք նայելու՝ ինչպես  եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց երկու ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում»:

Ժաննա Ալեքսյանյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով Փաշինյանի հայատարարությանը,  գրել է․«Բանակում երբեք չի պահպանվել սահմանափակումներով բանակ զորակոչվածների կարգը։ Առողջական խնդիրներից բողոքող զինվորը որպես կանոն համարվել է սիմուլյանտ և տվյալ զինվորին վերաբերվել են որպես սիմուլյանտի, կան արձանագրված ծանր հետևանքներ։ Դուք չունեք վիճակագրություն, հետաքրքիր է ինչով եք առաջնորդվում, երբ հայտարարում եք, թե նրանց կոռուպցիոն ճանապարհով ազատում են ծառայությունից։ Կոռուպցիան փնտրեք ձեր մեջ և ոչ թե զինվորի ընտանիքում։ Դուք ինչ եք արել բանակը բարեփոխելու համար, որ մարդիկ գնան ծառայեն։ Շաբաթներ առաջ հրամանատարի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել սահմանափակումներով զինծառայության մեկնած, հոգեկան առողջական խնդիրներ ունեցող զինվորը՝ Սարգիս Մելքոնյանը։ Քրեական գործը հարուցվել է հենց զինվորի դեմ, իբր ինքն է իրեն վնասվածքներ հասցրել։ Սրա համար պատասխանատվություն չեն կրում, ոչ Փաշինյանը և ոչ էլ Պապիկյանը։ Նույնիսկ զինվորի մահվան դեպքում ընտանիքին են մեղադրում։ Հիվանդ զինվորին բանակ զորակոչելը անմարդկային է և նվաստեցնող։ Սա ձեր վերաբերմունքն է զինվորին և բանակին»։

Հիշեցնենք նաև, որ իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են, որ առողջական խնդիրներով տղաները զորակչովում են բանակ, անցած տարի երեք տասնյակին մոտ նման դեպք է արձանագրվել, սակայն նրանց թիվն ավելին է, քանի ոչ բոլորն են բացահայտ հայտարարում, որ իրենց բանակ են զորակոչել՝ հաշվի չառնելով առողջական խնդիրները։

Նորություններ