Կալանավորվել են Երևանի ներկա և նախկին պաշտոնյաներ
Փետրվար 06,2025 14:20
Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ
Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան միջնորդություն է ներկայացրել երեկ ձերբակալված 7 անձանցից 4-ին կալանավորելու համար:
Կալանավորվել են Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաներ՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը:
Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել, իսկ Արամ Այվազյանը նրա տեղակալն էր:
Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
