Մարզերի թոշակառուներն ու անապահովության նպաստ ստացող բնակիչները արտոնություն կստանան Երևանի տրանսպորտից օգտվելիս․նոր փաթեթը հավանության տրվեց | Region

Մարզերի թոշակառուներն ու անապահովության նպաստ ստացող բնակիչները արտոնություն կստանան Երևանի տրանսպորտից օգտվելիս․նոր փաթեթը հավանության տրվեց

Փետրվար 11,2025 13:23

Մայրաքաղաքում օրեր շարունակ բողոքի ցույցերը արդյունք տվեցին, Երևանի քաղաքապետարանը արտոնությունների շրջանակն ընդլայնում է

Այսօր Երևանի ավագանին  33 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայներով ընդունեց տրանսպորտի տոմսային փաթեթներում փոփոխություններին վերաբերող նախագիծը:

Դեռևս հունվար ամսվա ընթացքում հայտարարվել էր, որ այսօրվա նիստում որոշման մեջ եղած որոշ հարցեր կենթարկվեն փոփոխության՝ քննարկվելով լավարկման միտումով։

Այսպիսով,  սահմանվում է արտոնյալ տոմսեր տրամադրել թոշակառու բոլոր անձանց։ Նախկինում աչտոնյալ տոմսեր նախատեսված էին Երևան քաղաքի հաշվառում ունեցող թոշակաուներին։

Խորը կամ ծանր ֆունկցիոնալության կորուստ ունեցող անձանց, կամ նախկին դասակարգմամբ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց տրված էր անվճար երթևեկելու իրավունք։ Այժմ, պայմանավորված նախարարության աշխատակիցների հետ քննարկմամբ և քաղաքացիների կողմից բարձրացված խնդիներով՝ հաշմանդամություն ունեցող երեխաները ևս կներառվեն անվճար երթևեկության իրավունք ունեցող քաղաքացիների խմբում։

Սահմանվում է, որ Երևան քաղաքի հաշվառում ունեցող 4 կամ ավելի երեխա ունեցող քաղաքացիներին տրամադրել անվճար երթևեկելու իրավունք, վերացնելով նախկինում եղած անչափահասության պահանջը։

Նոր փաթեթով վերացվում  է 1 օր և  7 օր տոմսերի սահմանափակումը, այժմ րանք անսահմանափակ են, ինչպես նաև 3 ուղևորություն սահմանող 90 րոպեանոց տոմսերի վավերականության ժամկետը դարձավ 180 րոպե։

Մարզերում բնակվող անապահովության նպաստ ստացող  քաղաքացիների համար էլ զեղչեր կգործեն:
Նաև սահմանվեց, որ 10 ուղևորություն նախատեսող 1500 դրամ արժեքով փաթեթի ժամկետը 30 օրից կդառնա 45 օր։

Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, քանի որ նոր համակարգում տեխնիկական մի շարք փոփոխություններ պետք է կատարվեն:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ցույցեր էին, մարդիկ բոյկոտում էին և երթևեկելիս  չէին վճարում ուղեվարձը:

Ըստ էության, Երևանի քաղաքապետարանը նահանջեց, բոյկոտն արդյունք տվեց։

Նիկոլ Մարգարյան

 

Նորություններ