Թրամփը Զելենսկուն բռնապետ է անվանել

«Մտածեք սրա մասին՝ համեստորեն հաջողակ կատակերգու Վոլոդիմիր Զելենսկին համոզել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին 350 միլիարդ դոլար ծախսել մի պատերազմի վրա, որը հնարավոր չէր հաղթել, որը երբեք պետք չէր սկսել, բայց որը նա, առանց ԱՄՆ-ի և «Թրամփի», երբեք չէր կարողանա կարգավորել»,-այս մասին սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա գրել է, որ ԱՄՆ-ն 200 միլիարդ դոլարով ավելի է ծախսել, քան Եվրոպան․« Եվրոպայի փողերը երաշխավորված են, մինչդեռ ԱՄՆ-ն դրա դիմաց ոչինչ չի ստանում։ Ինչո՞ւ քնկոտ Ջո Բայդենը հավասարեցում չպահանջեց, եթե այս պատերազմը շատ ավելի կարևոր է Եվրոպայի համար, քան մեզ համար. մենք ունենք մի մեծ, գեղեցիկ օվկիանոս՝ որպես բաժանարար։ Ի լրումն այս ամենի, Զելենսկին խոստովանում է, որ գումարի կեսը, որը մենք ուղարկել ենք իրեն, «կորել է»։ Նա հրաժարվում է ընտրություններ անցկացնելուց, ուկրաինական հարցումներում շատ ցածր վարկանիշ ունի, և միակ բանը, որում նա հաջողում էր, Բայդենի հետ «ջութակի պես խաղալն էր։ Առանց ընտրությունների բռնապետ Զելենսկին պետք է արագ գործի, այլապես նրան երկիր չի մնա»։
Թրամփի ներկայացմամբ՝ ԱՄՆ-ն պատերազմն ավարտելու վերաբերյալ հաջողությամբ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ․«Ինչը բոլորն ընդունում են, որ միայն «ԹՐԱՄՓ» -ը և Թրամփի վարչակազմն են ի զորու անել: Բայդենը երբեք չփորձեց, Եվրոպան անընդունակ եղավ խաղաղություն հաստատել, Զելենսկին, ըստ երևույթին, ցանկանում է պահպանել «կերակրատաշտը»: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը ավերված է, և միլիոնավոր մարդիկ զուր են զոհվել, և այսպես շարունակում է»:
Զելենսկին ավելի վաղ անդրադարձել էր ԱՄՆ օգնությանը, նշելով, որ երախտապարտ են օգնության համար․«Բայց չի կարելի հաշվել 500 միլիարդ դոլար և դրա դիմաց պահանջել 500 միլիարդի օգտակար հանածոներ։ Սա լուրջ չէ։ Պատերազմն Ուկրաինային արժեցել է 320 միլիարդ դոլար, որից 120-ը վճարել են ուկրաինացիները, ևս 200-ը՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան»։
Զելենսկին Թրամփի հայտարարությունների մասին ասել է՝ ցավոք․ նախագահ Թրամփն ապրում է Մոսկվայի ստեղծած ապատեղեկատվության տարածածությունում։
Ուկրաինայի ԱԳ նախարարն Անդրեյ Սիբիգան արձագանքել է Թրամփի կոշտ հայտարարություններին․« «Ուկրաինայի ժողովուրդը և նրա նախագահ Զելենսկին հրաժարվեցին անձնատուր լինել Պուտինի ճնշումներին։ Ոչ ոք Ուկրաինային չի կարող ստիպել հանձնվել: Մենք պաշտպանելու ենք մեր գոյության իրավունքը»։