««Երևանի ավտոբուս»-ի վարորդները դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն՝ չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում չվտանգելով քաղաքացիներին»․Ասատրյան
Փետրվար 20,2025 22:16
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը տեղեկացնում է՝ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։ Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում առատ ձյան պատճառով հանրային տրանսպորտը կաթվածահար է եղել, ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել, երեկոյան ժամերին, երբ քաղաքացիները ժամերով կանգառներում ավտոբուսի էին սպասում։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
