Պատագամավորները օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնեն, որպեսզի մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ ունենան | Region

Պատագամավորները օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնեն, որպեսզի մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ ունենան

Փետրվար 26,2025 14:22

Օրերս շտապ օգնության բժիշկների հանդեպ բռնության դեպքերը ՔՊ-ական պատգամավորներին ստիպել են նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորեր Արսեն Թորոսյանն ու Հասմիկ Հակոբյանը որոշել են նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ,  որպեսզի մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների նկատմամբ բռնություններն ավելի խիստ պատիժ ունենան։

Այս մասին սոցիալական ցանցում հայտնել է  Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ այսօրվա կարգավորումներով հատուկ առանձնացված չէ բուժաշխատողների դեպքը, չնայած, որ կան ծանրացուցիչ հանգամանքներ՝ մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ բռնություն կիրառելու մասով․«Բայց դա, կարծում եմ, բավարար չէ։ Մենք պետք է հստակ հաղորդագրություն ուղարկենք բոլորին, որ սա անթույլատրելի է»։

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության երկու դեպք է տեղի ունեցել, երբ շտապ օգնության բժիշկների նկատմամբ բռնություն է գործադրվել ,որից մեկը՝  Շիրակի մարզում, մյուսը՝ Երևանում։ 

Նորություններ