Անվտանգություն և գյուղոլորտի՝ տվյալ տարածաշրջանին բնորոշ խնդիրներ․ Արմավիրում անցկացված բանավեճ- քննարկման օրակարգը | Region

Անվտանգություն և գյուղոլորտի՝ տվյալ տարածաշրջանին բնորոշ խնդիրներ․ Արմավիրում անցկացված բանավեճ- քննարկման օրակարգը

Փետրվար 28,2025 19:00

«Թիմ Ռեսուրս» ՀԿ-ն և REGIONS TV-ն համատեղ  իրականացրել են «Մարզային կյանքն իրականում» նախագիծը, որը ներգրավելով հենց համայնքների բնակիչներին՝ նպատակ ուներ բարձրաձայնել ՀՀ 5 մարզերում առկա կարևոր խնդիրները և առավելագույնս հանրայնացնել ու տեսանելի դարձնել դրանք մեդիա հարթակներում՝ հրավիրելով իշխանության, համապատասխան կառույցների ներկայացուցիչներին՝ համատեղ լուծումներ գտնելու։

Արմավիրի մարզում գյուղատնտեսները տասնյակ հեկտարներով հող են մշակում, տոննաներով բերք ստանում, բայց տասնյակ խոչընդոտների են բախվում․ վարկերից ազատվել չեն կարողանում, տոկոսադրույքները շատ բարձր են, պարարտանյութի և վառելիքի գները՝ նույնպես, իսկ պետական թիրախային աջակցություն չկա։

Մարզում իրականացված նկարահանումները և անցկացրած հարցումներն ամփոփելուց հետո, տեղի ունեցավ հերթական բանավեճ-քննարկումը, որն անցկացվեց Արմավիր քաղաքում։

Բանավեճ–քննարկման օրակարգ էր ներառվել կարևորագույն 2 թեմա․

-անվտանգություն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ՝ հնարավոր վտանգներով և դրական կողմերով,

-գյուղատնտեսության ոլորտի՝ տվյալ տարածաշրջանին բնորոշ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

Բանավեճ–քննարկմանը մասնակցել են գյուղատնտեսներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մարզային իշխանության ներկայացուցիչներ, ՀԿ ոլորտի փորձագետներ։

Ամբողջական տեսանյութը՝ ստորև։

Նորություններ