«Երևանն ընդունել է Խաղաղության պայմանագրում բաց մնացած վերջին երկու կետերը»․Բայրամով

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանն ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը»,-այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական АPA գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն ասել է՝« հաջորդ փուլում Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։ Բացի այդ պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։
Հիշեցնենք, որ նախագծի երկու չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից երկկողմանի հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Այս հարցերի շուրջ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայկական կողմը դեռ չի պարզաբանել»:
Պաշտոնական Երևանը առայժմ չի արձագանքել նաև Բայրամովի հայտարարությանը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնդկական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է՝ Մենք շատ մոտ ենք Ադրբեջանի հետ «Խաղաղության համաձայնագրի” նախագծի վերջնականացմանը։
Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, սակայն հերքել է, թե այն կապված է Բաքվի պահաջների հետ: