Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին՝ կապված Ուոլցի հայտարարության հետ

«Սա ԻՐՈՔ ԿԱՐԵՎՈՐ իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախագահի հավատարմությունը Կովկասում խաղաղությանը և խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը, այլ նաև, որ Ադրբեջանում հայ, քրիստոնյա քաղբանտարկյալները, այդ թվում՝ իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը, նույնպես պետք է ազատ արձակվեն»,- X-ում գրել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
Ջարեդ Գանսերը նաև խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կարդալ Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ ընդգծվում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտի, այլև հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։ «Կարծում եմ, որ դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ այս առանցքային հարցում», – ասել է Գանսերը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում իր հայտարարության մեջ գրել էր.
«Այս շաբաթ ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության խորհրդական պարոն Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել դեպի առաջընթաց առաջ և համաձայնել են խաղաղության պայմանագրին։ Ես ասացի նրան, որ մենք պետք է հիմա ավարտենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի ոսկե դարաշրջանը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել մինչև դա տեղի չունենա»,-գրել է Ուոլցը: