ՊՆ-ն կոնկրետ հանձնարարական ունի կայունություն պահպանելու, եթե հարձակում լինի՝ ՊՆ-ն պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը.Արմեն Գրիգորյան | Region

ՊՆ-ն կոնկրետ հանձնարարական ունի կայունություն պահպանելու, եթե հարձակում լինի՝ ՊՆ-ն պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը.Արմեն Գրիգորյան

Մարտ 20,2025 14:57

Արդյոք ադրբեջանցիները դուրս են գալու  ՀՀ ինքնիշխան տարածքից Խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո,  Արմեն Գրիգորյանն այս առնչությամբ ասաց՝ դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվել է

«Միակողմանի հայտարարություն չի եղել, Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգը առաջ մղել: Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայեցված են, և Հայաստանը վարչապետի գլխավորությամբ հայտարարում է, որ պատրաստ է ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ և պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի, և մնացած հարցերը հստակեցնելու մասով»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, Խաղաղության համաձայանգրի տեսքտի շուրջ աշխատանքների ավարտի մասին հայտարարել են ՀՀ-ն ու Ադրբեջանը։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պատրաստ է հհամաձայանգրի ստորագրման ժամկետի և վայրի ընտրության շուրջ բանակցություններին, սակայն Ադրբեջանը  նոր պահանջներ է առաջ քաշում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

Բացի այս, վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, իբր թե հայկական կողմը խախտում է հրադադարը և կրակ բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս ապատեղեկավության վերաբերալ հայտարարություն է տարել ՀՀ վարչապետի աշխատակազմը, որից հետո  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ՀՀ-ին մեղադրել է, իբր թե սահմանին հայկական կողմը սպառազինություն է կուտակում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք էսկալացիայի վտանգ կա՞, ադրբեջանական կողմում կուտակումներ կա՞ն։ Արմեն Գրիգորյանը խուսափեց կոնկրետ պատասխանել, միայն նշեց՝ Եվրամիության դիտորդական առաքելությունը վերջերս հայտարարություն է տարածել՝ հերքելով Բաքվի պնդումները։

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ՀՀ ՊՆ-ին հանձնարարել է հրադադարի խախտում չանել, Արմեն Գրիգորյանը նշեց՝  վարչապետն ասել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ․«Պաշտպանության նախարարությունը կոնկրետ  հանձնարարական ունի՝ կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում։ Բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է, այդտեղ որեւէ հարց չկա»։

Լրագրողների դիտարկմանը, թե համաձայնագիրը հասարակությունից թաքուն են պահում և այն չեն հրապարակում, Գրիգորյանն ասաց, որ հրապարակային քննարկումներին ուշադիր հետևելու դեպքում հնարավոր է տեսնել, որ իշխանությունները Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մսնրամասնորեն տեղեկացրել են հանրությանը․«Հասկանալի է, որ հանրային հետաքրքրություն կա պայմանագիրը ավելի մանրամասն իմանալու համար: Պայմանագրի ստորագրման օրի և տեղի մասով համաձայնություն ունենալուց հետո հրապարակային կներկայացնենք խաղաղության համաձայնագրի տեքստը»։

Հարցին՝ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո արդյոք ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ դելիմիտացիայի շրջանակներում այդ հարցը հասցեագրվել է։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ