Իրանն ամուր կանգնած է իր կարմիր գծի վրա. փորձագետ

Իրանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան այս փուլում աջակցություն էր խաղաղության պայմանագրին,- REGIONS TV-ի հետ զրույցում հայտարարեց իրանցի փորձագետ Փույա Հոսինին:
«Պարոն Արաղչին վերահաստատեց սկզբունքային հարցերում Իրանի հստակ դիրքորոշումը՝ նորից շեշտելով՝ Իրանի համար անընդունելի է Հայաստանի տարածքային ամբողջականության կամ ինքնիշխանության խախտումը»,-նշեց փորձագետը:
«Ապաշրջափակում կարող է լինել միայն այս սկզբունքների հարգմամբ: Այս տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղությունը բխում է նաև Իրանի շահերից, որովհետև թշնամիները փորձում են Թեհրանին հարվածել բոլոր ուղղություններով»,- ընդգծեց Հոսինին:
Փորձագետը վստահ է՝ Ադրբեջանում շատ լավ հասկանում են՝ Իրանը տարածաշրջանում լուրջ խաղացող է, նրա աջակցությունը Հայաստանին ինչ-որ առումով զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը.
«Հենց Երևանից պարոն Արաղչին շեշտեց՝ Իրանն ամուր կանգնած է իր կարմիր գծի վրա և թույլ չի տալու Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում: Բաքուն այս փուլում փորձում է ավելին ստանալ, բոլոր կողմերը պետք է աջակցեն Հայաստանին, որպեսզի Երևանի դիրքերը բանակցություններում լինի ամուր»,-ասաց Փույա Հոսեինին: