«Թող այլևս երբեք պատերազմ չլինի»․Հռոմի Պապի առաջին ուղերձը | Region

«Թող այլևս երբեք պատերազմ չլինի»․Հռոմի Պապի առաջին ուղերձը

Մայիս 11,2025 19:14

Հռոմի նորընտիր Պապ Լեո XIV-ը կիրակնօրյա իր առաջին ուղերձում աշխարհի տերություններին կոչ է արել դադարեցնել պատերազմները։

Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր  հավատացյալներին դիմելով՝ Լեո XIV-ը կոչ է արել «արդար և երկարատև խաղաղության» հասնել Ուկրաինայում, ազատ արձակել ռազմագերիներին և ուկրաինացի երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքներ, իսկ Գազայի հատվածում՝ անհապաղ հրադադարի և բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման, վերականգնել խաղաղ բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնությունը։

«Թող այլևս երբեք պատերազմ չլինի»,-իր ուղերձում ասել է Պապը։

Նա նաև նշել է․«Ես սրտումս կրում եմ սիրելի ուկրաինացի ժողովրդի տառապանքը»։

Լեո XIV-ը նաև ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև  վերջերս կնքված հրադադարը, հավելելով՝ աղոթում է, որ Աստված աշխարհին պարգևի «խաղաղության հրաշքը»։

Associated Press-ի հաղորդմամբ՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվել էր մոտ 100,000 մարդ՝ լսելու պապի առաջին ուղերձը։

Լեո XIV-ը 267-րդ ն Հռոմի Պապն է, որին կոնկլավն ընտրեց մայիսի 8-ին։ Նա ԱՄՆ առաջին ներկայացուցիչն է, որը գլխավորում է Հռոմի կաթոլիկ եկեղեցին։

 

 

Նորություններ