Ձերբակալել են այսօր Փաշինյանի հետ բանավիճած արցախցի Արթուր Օսիպյանին
Մայիս 18,2026 19:31
Ձերբակալվել է արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ։ Այս պահին նա գտնվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնում։
Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ Օսիպյանն այսօր քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին ու մի քանի հարց ուղղել։ Փաշինյանը կրկին հունից դուրս է եկել, ու Օսիպյանին ասել․«գնայիր, զոհվեիր մեր էրեխեքի տեղը։ Գնայիր զոհվեիր, դու խի՞ ես կենդանի, այ տականք։ Շահրամանյանը ինչի՞ ա կենդանի»։
