Սուրեն Աղաջանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
Նոյեմբեր 20,2024 21:02
60 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սուրեն Աղաջանյանը հաղթեց Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ՊՆ-ից:
53 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, կուրսանտ Էլեն Բաբաջանյանը հաղթեց
Մոնղոլիայի մասնակցին և նվաճեց արծաթե մեդալը:
63 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրաչյա Պողոսյանը հաղթեց Կոլումբիայի Հանրապետության մասնակցին և նվաճեց բրոնզե մեդալը։