Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 23,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 23-24-ը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ը, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։


Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`     18.8°C (1995թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -8.8°C (2001թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     4.9°C

Նորություններ