Հայաստանը վատթարացրել է դիրքը ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում | Region

Հայաստանը վատթարացրել է դիրքը ինտերնետի արագության համաշխարհային վարկանիշում

Նոյեմբեր 25,2024 22:12

Բջջային ինտերնետի միջին արագության (32,77 Մբիթ/վրկ) վարկանիշում Հայաստանը 111 երկրների շարքում զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը՝ իջնելով 1 հորիզոնականով։ Դրա մասին հայտնում է Speedtest Global Index https://www.speedtest.net/global-index կայքը:

Վարկանիշում առաջատարը Արաբական Միացյալ Էմիրություններն է (428,53 Մբիթ/վ արագությամբ): Ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությամբ Հայաստանը (56,20 Մբիթ/վարագությամբ) 158 երկրների շարքում զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը՝ իջնելով 2 հորիզոնականով։ Այդ ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սինգապուրը (316,99 Մբիթ/վարագությամբ):

Նորություններ