ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին
Նոյեմբեր 27,2024 14:10
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել ԲԴԽ անդամի պաշտոնում ՔՊ թեկնածուի մասին
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը կառաջադրվի Բարձրագույն խորհրդի անդամի թեկնածու։ Այս մասին հայտարարություն է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին»,-ասված է հայտարարությանմ եջ: