ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր | Region

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Նոյեմբեր 29,2024 14:46

Օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Իտալիայի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայաստանյան պատվիրակությունն այցի ընթացքում մասնակցել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 թ. համագործակցության ծրագրի (ITA4) միջոցառմանը:

Իտալիայի Հանրապետության զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Դելլո Մոնակոյի և բրիգադի մի շարք պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում հյուրընկալող կողմը ներկայացրել է մանրամասներ Իտալիայի Հանրապետության զինված ուժերում իրականացվող միջոցառումների, ինժեներական զորքերի պատրաստության, մասնագետների ուսուցման, վարժանքների ու մարզումների անցկացման, ինչպես նաև խաղաղապահ առաքելությունների ընթացքում ինժեներական ստորաբաժանումների աշխատանքների վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտ Կարեն Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարության անունից շնորհակալություն է հայտնել հրավերի և ընդունելության համար։

Նորություններ