Փարիզի Աստվածամոր տաճարը՝ 5 տարվա վերակառուցումից հետո | Region

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ 5 տարվա վերակառուցումից հետո

Նոյեմբեր 29,2024 17:20

2019 թվականի ավերիչ հրդեհին հաջորդող ավելի քան հինգ տարվա ինտենսիվ վերակառուցման աշխատանքներից հետո Փարիզի Աստվածամոր տաճարը նոյեմբերի 29-ին ներկայացել է նորովի՝ վերակառուցված առաստաղներով և կաթնագույն քարաշարվածքով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիններից էր, ով շրջել է տաճարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ֆրանսիայի նախագահին տաճար կատարած այցի ընթացքում ուղեկցում էին նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, Փարիզի արքեպիսկոպոսը և ուրիշներ։

Թեև վերակառուցված տաճարը ներսից արդեն ներկայանում է իր ողջ փայլով և շքեղությամբ, սակայն դրսից դեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։

Փարիզի Աստվածամոր տաճարն այցելուների համար իր դռները կբացի դեկտեմբերի 8-ին։

Մինչև 2019 թ. ապրիլի 15-ի հրդեհը տաճարը գրավում էր տարեկան միլիոնավոր հավատացյալների և այցելուների։

 

Նորություններ