«Եթե իշխանությունն իմանար, որ իրենց թեկնածուն կանցնի, ապա րոպե առաջ Գյումրիում ընտրություններ կանցկացնեին»
Դեկտեմբեր 07,2024 20:46

«Հայոց Համազգային միասնություն» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանը կարծում է, որ փրայմերիզ անցկացնելով ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, իշխող ուժն իր ուզած անձին է փորձում դարձնել հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավար։
Կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունը չի ուզում Գյումրիում ընտրություններ անցկացնել, որովհետև գիտեն, որ գյումրեցիներն իրենց չեն ընտրի, իսկ իրենց թեկնածուները տարբեր սկանդալների մեջ հայտնված անձինք են։
«Փաստը մնում է այն, որ եթե իշխանությունն իմանար, որ իրենց թեկնածուն կանցնի, ապա րոպե առաջ ընտրություններ կանցկացնեին»,- ընդգծեց Հայկ Ստեփանյանը։