ՏԱՍՍ. Բաշար Ասադը մի քանի երկրների խնդրել է ընդունել իրեն, սակայն մերժում է ստացել
Դեկտեմբեր 08,2024 20:09
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գտնվելու վայրի վերաբերյալ հստակություն չկա, նա մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի քաղաքական կոմիտեի անդամ Անաս ալ-Աբդան։
«Մինչև հիմա որոշակի լուրեր չկան Ասադի գտնվելու վայրի մասին։ Մենք գիտենք, որ նա թույլտվություն է խնդրել ժամանելու մի քանի երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, սակայն մերժում է ստացել։ Հավանաբար, նա աֆրիկյան ինչ-որ երկիր է մեկնել։ Սիրիացի ժողովուրդն իր հերթին ցանկանում է, որ նրան սիրիական դատարանը դատի»,- ասել է ռուսաստանյան լրատվամիջոցի աղբյուրը։