Իսրայելը ուժեր է տեղակայել Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտում
Դեկտեմբեր 08,2024 20:30
Իսրայելացի զինվորականները հայտարարել են Իսրայելի և Սիրայի միջև Գոլանի բարձունքներում գտնվող բուֆերային գոտում նոր դիրքեր զբաղեցնելու մասին:
Ինչպես փոխանցում է Times Of Israel-ը, այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Իսրայելական բանակը զորքեր է տեղակայել բուֆերային գոտում և մի շարք տարածքներում, որոնք պետք է պաշտպանված լինեն՝ Գոլանի բարձունքների բնակավայրերի և Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է իսրայելական բանակի հաղորդագրության մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
