ՏԱՍՍ. Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա | Region

ՏԱՍՍ. Բաշար Ասադն ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա

Դեկտեմբեր 09,2024 11:15

Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում և ապաստան է ստացել Ռուսաստանում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի աղբյուրին։

«Ասադն ու իր ընտանիքը ժամանել են Մոսկվա. Ռուսաստանը, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան է տրամադրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Մոսկվան անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայում իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսումը, գրում է լրատվամիջոցը։

Նորություններ