Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում | Region

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաղթել է Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում

Դեկտեմբեր 09,2024 14:28

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող ելույթ են ունեցել Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:

Մոսկվայի «Դինամո»-ի համալիրում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է մրցաշարի բազմամարտի ոսկե մեդալակիր:

Հայաստանի երիտասարդական ընտրանու անդամ Համլետ Մանուկյանը երիտասարդների պայքարում կրկին բազմամարտում երրորդ տեղն է զբաղեցրել:

Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությանը մասնակցել է մոտ 100 մարմնամարզիկ:

Նորություններ