Շիրակի մարզում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը | Region

Շիրակի մարզում բախվել են «Audi»-ն, մարդատար ավտոբուսն ու բեռնատար «ГАЗель»-ը

Դեկտեմբեր 09,2024 16:14

Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին բախվել են «Audi» (վարորդ՝ Է Մ),  «PAZ» (վարորդ՝ Ս Մ) և « GAZel» (վարորդ՝ Ռ Մ) մակնիշների ավտոմեքենաները:

Նորություններ